Ախտորոշում
Ժամանակակից նյարդաբանական ՄՌ հետազոտություններ
Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան մասնաճյուղը մոտ ապագայում սկսելու է իրականացնել այնպիսի նյարդաբանական ժամանակակից հետազոտություններ, որոնք մինչ օրս երբևէ չեն իրականացվել Հայաստանում : Թվենք դրանցից մի քանիսը:
Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (fMRI), որի ժամանակ որոշվում է գլխուղեղի կեղևի կենտրոնների տեղակայումը (խոսքի Բրոկի և Վերնիկեի կենտրոնների, շարժողական և զգայաշարժական): Այս մեթոդը վերջերս է լայն տարածում գտել արդի բժշկագիտության մեջ և թույլ է տալիս ավելի արդյունավետորեն պլանավորել նյարդավիրաբուժական միջամտությունները` նվազեցնելով հետվիրահատական նյարդաբանական դեֆիցիտների ռիսկը, որոշել էպիլեպտիկ օջախների տեղակայումը և գլխուղեղի դոմինանտ կիսագունդը, հսկել գլխուղեղի կեղևի ֆունկցիաների կոմպենսացիան և վերականգնումը, իրականացնել նեյրոհոգեկան հետազոտություններ, այդ թվում Ալցհեյմերի հիվանդության ժամանակ:
Մագնիսա-ռեզոնանսային պերֆուզիա (MR Perfusion), որի շնորհիվ հնարավոր է որոշել օրգանների (գլխուղեղի, լյարդի) կամ դրանցում առկա ախտահարումների արյունամատակարարման մակարդակը և ֆիքսել նույնիսկ ամենափոքր շեղումները նորմայից: Պերֆուզիան հիմնականում կիրառվում է գլխուղեղի և այլ օրգանների իշեմիաների վաղ հայտնաբերման և նորագոյացությունների անոթավորման աստիճանի որոշման համար:
Մագնիսա-ռեզոնանսային սպեկտրոսկոպիա (MR Spectroscopy), որի միջոցով հնարավոր է ախտորոշել զանազան ախտահարումների ժամանակ առաջացող հյուսվածքների բիոքիմիական փոփոխությունները: ՄՌ սպեկտրները արտահայտում են մետաբոլիկ գործընթացները: Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է լինում իրականացնել գլխուղեղի և այլ օրգանների նորագոյացությունների տարբերակիչ (դիֆերենցիալ) դիագնոստիկա: Շատ հաճախ ՄՌ սպեկտրոսկոպիայի միջոցով հնարավոր է լինում խուսափել նորագոյացությունների բիոպսիայից, ինչը անհրաժեշտ է բուժման տակտիկայի ընտրության համար:
Մագնիսա-ռեզոնանսային վենտրիկուլոգրաֆիա (MR Ventriculography), որի միջոցով հնարավոր է գնահատել ուղեղ-ողնուղեղային հեղուկի հոսքը և հայտնաբերել հոսքի խանգարումները:
Հասցե - ք. Երևան, 0039, Բագրատունյաց 1 («Երևան բժշկական կենտրոնի» շենքում)
Հեռ/ֆաքս - +374 10 42 83 11, +374 11 42 83 11
Վեբ Կայք - www.ldc.am
06.12.2013 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ